National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.04.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց քննարկված նախաձեռնությունները
1 / 2

Ապրիլի 28-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ընդունվել են Կառավարության ներկայացրած առաջարկները: Դրանք հիմնականում վերաբերում են Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում օգտագործվող եզրույթները Ընտրական  օրենսգրքին համապատասխանեցնելուն: ՀՀ քրեական օրենսգրքին վերաբերող նախագծից հանվել է 154.10 նոր հոդվածը, որով առաջարկվում էր ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ ընդունվել են գործադիրի ներկայացրած առաջարկները, եւ Կառավարությունը նախաձեռնության վերաբերյալ չունի որեւէ առարկություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը:

Խորհրդարանը նախաձեռնություններն ընդունեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am